Իրազեկում. Ինչպիսի՞ պատասխանատվություն է նախատեսվում ապօրինի կերպով պետական պարգևներ պահելու համար

Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 184-րդ հոդվածով նախատեսվում է  պատասխանատվություն ապօրինի կերպով պետական պարգևներ պահելու համար:

Համաձայն այդ օրենքի Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ շքանշանների և մեդալների շերտաձողիկներ կրելը դրա իրավունք չունեցող անձի կողմից, ինչպես նաև ապօրինաբար ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան պահելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ պետական պարգևների կրծքանշան կրելը` դրա իրավունքը չունեցող անձի կողմից այդ պարգևները կամ դրանց կրծքանշաններն ապօրինաբար պահելը, ինչպես նաև դրանք գնելը, վաճառելը, փոխանակելը կամ այլ հատուցմամբ տալը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնհինգ տոկոսի չափով:

Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության շքանշանների և մեդալների հետ արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ և կրծքանշաններ պատրաստելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի չափով: