Իշխան Բարսեղյանի առողջական վիճակը վատացել է. նիստը չկայացավ

Դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստն այսօր տեղի չունեցավ:

Երևանի  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վաչե Մարգարյանը ներկաներին հայտնեց, որ ամբաստանյալ Իշխան Բարսեղյանի վիճակը վատացել է և վատառողջ լինելու պատճառով նա չի կարողացել ներկայանալ նիստին: Ըստ այդմ՝ կողմերին տեղեկացվել է, որ նիստը հետաձգվելու է:

Նշենք, որ այսօր նիստը տեղի ունեցավ մեկ այլ դահլիճում, քանի որ նախորդ նիստերի ժամանակ ապակեպատ պատնեշի պատճառով ներկաները չէին կարողանում լսել կողմերին:

Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին:

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ դատավորի կողմից կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդությունը:

Նյութը՝ Ելենա Արամյանի