Թունավորման հետևանքով հոսպիտալացված 80 անձանցից բուժումը շարունակում են 28-ը

Արմավիրի մարզում արձանագրված թունավորման հետևանքով հոսպիտակացված 80 հիվանդից ժամը 12:00 դրությամբ Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում բուժումը շարունակում են 28-ը:

Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: