Ընտանիքում բռնության ենթարկվածներին ապաստարան կտրամադրվի

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում  հանրային քննարկման է դրվել Ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանի անձնակազմին ներկայացվող պահանջների ցանկը, ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու եվ հայաստանի հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի n 1078-ն եվ 2015 թվականի սեպտեմբերի 10-ի n 1069-ն որոշումների մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Նախագծով սահմանվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանի և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջների ցանկը և  բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը:Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  կողմից:

«Ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանի անձնակազմին ներկայացվող պահանջների ցանկը, ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու  և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N1078-Ն և 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N1069-Ն  որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով կիրարկումն ապահովելու նպատակով և ի կատարումն ՀՀ վարչապետի 2018 թվականի փետրվարի 27-ի N 181-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 3-րդ և 4-րդ կետերի:

2015 թվականին ընդունվել են նաև օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր, այդ թվում՝ ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց  ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»  N 1069-Ն և «Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և  կարգը հաստատելու մասին» N 1078-Ն որոշումները: Այդ որոշուներով կարգավորում են ընտանեկան բռնության ենթարկված անձանց կացարան տրամադրելու, նրանց սոցիալական խնդիրներին լուծումներ գտնելու, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների գործունեության հավաստագրման հետ կապված հարաբերությունները: Այդ որոշումներով սահմանվում են նաև կացարաններին ներկայացվող պայմանները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018 թվականի հունվարի 31-ին ուժի մեջ է մտել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքը, անհրաժեշտություն է առաջացել գործող օրենսդրությունը, մասնավորապես, վերոհիշյալ որոշումները  համապատասխանեցնել օրենքում օգտագործվող հասկացություններին, ինչպես նաև սահմանել ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանների անձնակազմին ներկայացվող պահանջները և կանոնակարգել ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանի ծառայություններ տրամադրող կազամկերպություններին պետության կողմից տրամադրվող աջակցության հետ կապված հարբերությունները:

Նախագծի ընդունմամբ կապահովվի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերի պահանջների կատարումը:

Նախագծին կարող եք ծանոթանալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում: