Ընդունելություն «հայ-չինական բարեկամության դպրոց»-ում

«Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամը սկսում է 5-ից 9-րդ դասարանների սովորողների ընդունելություն:


Դպրոցը հանդիսանում է չինարենի խորացված ուսուցմամբ պետական հանրակրթական անվճար ուսումնական հաստատություն: Դպրոցում սովորողների թիվը սահմանափակ է: Դպրոցն ունենալու է հումանիտար ուղղվածություն:
Գրանցման համար անհրաժեշտ է դիմել Կոնֆուցիուսի ինստիտուտ, սույն թվականի հունիսի 30-ից հուլիսի 15-ը, աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-13:00: 
Փաստաթղթերի ընդունման հասցեն՝ Երևան, Թումանյան 42, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի  6-րդ մասնաշենք, հեռ.՝ 010 53 17 71:
Պահանջվող փաստաթղթեր`
1. Անձը հաստատող փաստաթուղթ և պատճեն / երեխայի և ծնողի/,
2. Սովորողի անձնական գործի պատճենը կամ կրթության վերաբերյալ տեղեկատվություն,
3. Սովորողի նախորդ ուսումնական տարվա գնահատականների վերաբերյալ տեղեկատվություն,
4. 2 լուսանկար (3 x 4),
5. դիմում /կլրացվի փաստաթղթերը հանձնելիս/: