Է. Մարուքյանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ

ՌԴ-ից հայրենիք տեղափոխված Հրաչյա Հարությունյանին այցելել է Աժ պատգամավոր Էդմոն Մարությանը: Հանդիպման մասին պատգամավորը հայտնում է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում.

«Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Հրաչյա Հարությունյանին, ով արդեն երկու օր է ՌԴ Տամբովի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։
Այս պահին Հրաչյա Հարությունյանն իր ունեցած առողջական խնդիրների հետ կապված համապատասխան բժշկական զննություն է անցնում։ Հրաչյայի տրամադրությունը շատ բարձր էր, նա շատ հուզված էր և ասում էր, որ բառեր չի գտնում որպեսզի արտահայտի իր շնորհակալությունը հայ ժողովրդին այդ դժշբախտ պատահարի պահին և մինչ օրս իր ու իր ընտանիքի կողքին կանգնելու համար»։

Ավելի ուշ, Առաջին լրատվականին պատգամավորն ասել է, թե չի բացառում պատժի չափի փոփոխումը, քանի որ ՌԴ-ում Հ.Հարությունյանին դատապարտել են պատժաչափի առավելագույնը, սակայն ՀՀ-ում նույն արարքի համար նախատեսնում է 4-10 տարի: