Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է իր օգնականին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է իր օգնականին:

«Ծանոթացեք վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական՝ Նելլի Վալտեր Սարգսյանին (Nelli Walter):
Նելլին ավարտել է ԵՊՀ֊ի Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետը։ Այնուհետև ավարտել է Գերմանիայի Մյունխեն քաղաքի Լուդվիգ Մաքսիմիլիանս համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը։ Ստացել է տարվա շրջանավարտների 3֊րդ լավագույն դիպլոմը։ Ունի ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձ Մյունխենում և Բեռլինում տարբեր խորհրդատվական ընկերություններում, քաղաքական և հասարակական կազմակերպություններում։
2017 թվականին 9 ամիս ճանապարհորդել է Ամերիկա աշխարհամասում։
13 տարի Գերմանիայում ապրելուց հետո վերադարձել է Հայաստան՝ մնալու նպատակով։ “Իմ Քայլը” նախաձեռնության ակտիվ անդամ է։ 
Նելլին 21 տարեկան չէ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա: