«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող անձի են  հայտնաբերել

Old Zvartnots Airport

Օգոստոսի 3-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ և «Զվարթնոց» օ/կ գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1969 թ. ծնված Գասպար Մ.-ին, որը հուլիսի 14-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Հյուսիս-արևելյան վարչական շրջանի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 228 հոդ. 1-ին մասի /թմրանյութերի ապօրինի շրջանառություն/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզման նախաձեռնողին: