«Զեմլյակի»  թերթի խմբագրությունն ընդդեմ Ռուսաստանի

Դիմումատուն` «Զեմլյակի» թերթի խմբագրությունը, հրատարակել էր հոդվածների մի շարք, որտեղ քննադատել էր տեղական իշխանություններին, մասնավորապես, կասկածի տակ դրել նախկին մարզպետի կառավարման ունակությունները։

Նույն  տարվա ընթացքում նախկին մարզպետը հոդվածների վերաբերյալ բողոք էր ներկայացրել դատարան, որն էլ համարել էր, որ  հոդվածները վնասել են նախկին մարզպետի հեղինակությանը։ Մասնավորապես, դատարանը մարզպետին կապիկի հետ համեմատելը և նկարում նրան Ուսամա Բեն Լադենի պես պատկերելը (գլխաշորով և մորուքով) զրպարտություն էր համարել։ Ընկերությունը պարտավորվել էր սիմվոլիկ գումարի տուգանք վճարել և հրապարակել հոդվածի հերքում։ Վերադաս  դատական ատյանները նույն դիրքորոշումն էին արտահայտել՝ հաշվի չառնելով դիմումատու ընկերության փաստարկներն այն մասին, որ իրենց հոդվածները պարունակում են գնահատողական դատողություններ և ոչ թե փաստերի հաստատում։

Հիմնվելով 10-րդ հոդվածի վրա (ազատ արտահայտվելու իրավունք) դիմումատու-ընկերությունը դիմել էր Եվրոպական դատարան:

Այս գործով Եվրոպական դատարանը համարեց, որ հոդվածների շարքը չի անցնում քննադատության ընդունելի սահմանը։ Հետևաբար, դատարանը  հաստատեց, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։