«Զարուհի քաղաքապետ». ակցիա քաղաքապետարանի դիմաց

Այս պահին Երևանի քաղաքապետարանի մոտ են հավաքվել մի խումբ մարդիկ՝ ի աջակցություն Զարուի Փոստանջյանի: Վերջիններս վանկարկում են «Զարուհի քաղաքապետ»՝ պահանջելով ավագանու անդամներին քվեարկել Զարուհի Փոստանջյանի օգտին և վերջինիս ընտրել Երևանի քաղաքապետ:

Նշենք, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո,  Երևանի ավագանին որոշել է այսօր նիստ գումարել, որի ժամանակ պետք է նոր քաղաքապետ ընտրվի: Սակայն 65 հոգանոց ավագանու անդամներից նիստին ներկա է միայն 5 մարդ:

Քաղաքապետի թեկնածու է առաջադրել միայն «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Ավելի վաղ ՀՀԿ և «Ելք» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն առաջադրելու քաղաքապետի թեկնածու և չեն մասնակցելու քաղաքապետի ընտրությանը:

Նիստը չկայաալու դեպքում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ: