«Զարզանդը իր շեֆին՝ Սուրիկ Խաչատրյանին, ազատել է քրեական պատասխանատվությունից». «Առավոտ»

Լուսանկարը՝ «Aravot.am»-ի
Լուսանկարը՝ «Aravot.am»-ի

Բուդաղյանների գործով փաստաբան Հայկ Ալումյանը, «Aravot.am»-ի փոխանցմամբ, պնդում է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանին համաներմամբ քրեական պատասխանատվությունից ազատելու որոշումը վերացնելու իր պահանջը մերժելը օրենքի խախտումով էր:

«Բողոքը հիմնավոր է, նյութերից պարզ երեւում է, թե ով է այդ հանցագործության իրական կատարողը: Զարզանդ Նիկողոսյանը իր վրա է վերցնում իր շեֆի արարքները , այդ արտահայտությունը կա Սուրիկ Խաչատրյանի խոհանոցային ձայնագրության վերծանության մեջ, այդպիսով փորձելով ՝ իր շեֆին ազատել քրեական պատասխանատվությունից, ընդհանրապես պատասխանատվությունից»,-  ասել է Հայկ Ալումյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 23-ին Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ համաներման հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը վերացնելու պահանջով:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: