«Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի հաստատման մասին» որոշման նախագիծը կներկայացվի հանրային քննարկման

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Նշվել է, որ խորհրդի կազմում կատարվել են որոշակի փոփոխություններ:

Խորհրդի անդամներին է ներկայացվել «Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի հաստատման մասին» որոշման նախագիծը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ հարցը:
Նիստի ընթացքում փոխքաղաքապետը մանրամասն պատասխանել է խորհրդի անդամների կողմից բարձրացված բոլոր հարցերին: Վահե Նիկոյանն ընդգծել է նաև, որ պատրաստվում է ավագանու համապատասխան որոշում՝ խորհրդի անվան փոփոխության վերաբերյալ:
Խորհրդի անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են հաշվետվության նախագիծը սահմանված կարգով ներկայացնել հանրային քննարկման: