Երթի մասնակցիներն Ազատության հրապարակում են

Րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ հասավ Ազատության հրապարակ, որտեղ նրանց էին սպասում բազմաթիվ մարդիկ:

Նիկոլ Փասշինյանն Ազատության հրապարակից բոլորին կոչ է անում միանալ իրեն և տեր կանգնել հայրենիքին:

«Հայաստանը գերեվարված է մաֆյոզ իշխանության կողմից և ունի ազատվելու կարիք: Սա ազատագրման ժամ է և հիմա մենք մեր ժողովրդից ակնկալում ենք, որ նա դուրս կգա փողոց և տեր կկանգնի իր իրավունքին»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հարթակից ներեղություն խնդրեց, որ օբյեկտիվորեն չեն գնահատել ժողովրդի գերևարված վիճակը:

Այս պահին Ազատության հրապարակը բազմամարդ է: