Դպրոցի կաթսայատանը հայտնաբերվել է հնոցապանի դին

Մարտի 1-ին Քարվաճառ քաղաքի բնակիչ՝ 1962թ. ծնված Ա.Դ-ն հեռախոսով հաղորդել է ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 07:40-ի սահմաններում Քարվաճառ քաղաքի Վ.Սարոյանի անվան միջնակարգ դպրոցի կաթսայատանը հայտնաբերել է նույն կաթսայատան հնոցապան, Նոր Բրաջուր գյուղի բնակիչ՝ 1961թ. ծնված Ս.Գ-ի դիակը:
Զննությամբ դիակի վրա արտաքին բռնության հետքեր չեն հայտնաբերվել: