Դատարանը հրապարակեց «Իգլա»֊ի գործով դատավճիռը. Սամվել Բաբայանը դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատարանն այօր հրապարակեց դատավճիռը։

Համաձայն դատարանի դատավճռի ամբաստանյալ Ժոռա Զաքարյանի նկատմամբ նշանակվեց կալանք ազատազրկում 2 տարի ժամկետով՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով, վարքագծի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարելով ՀՀ Արդարադատության նախարարության Պրոբացիայի Պետական ծառայությանը:

Անդրանիկ Իշխանի Քոչարյանը դատապարտվեց ազատազրկման 2 տարի ժամկետով՝ փորձաշրջան 2 տարի ժամկետով։ Դավիթ Ավագյանը տադապարտվեց 2 տարի ժամկետով՝ փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Անդրանիկ Քոչարյանը դատապարտվեց ազատազրկման 2 տարի 5 ամիս 27 օր՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Արմեն Պողոսյանի նկատմամբ նշանակվեց պատիժ 2 տարի ժամկետով։  Սանասար Գաբրիելյանը ճանաչվեց մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 235֊րդ հոդվածի 2֊րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ։ Վերջինիս նկատմամբ նշանակվեց պատիժ՝ ազատազրկում 3 տարի ժամկետով։

Դատարանը վճռեց Սամվել Բաբայանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38, 138֊րդ հոդվածի 2֊րդ մասով և 190֊րդ հոդվածի 1֊ին մասով նախատեսված հանձագործությունների մեջ, նրա նկատմամբ նշանակվեց ազատազրկում 6 տարի ժամկետով։

Հավելենք, որ Մեղադրող դատախազ Արամ Արամյանը պահանջել էր ամբաստանյալներ Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման, Սանասար Գաբրիելյանին՝ 4 տարվա ազատազրկման, Արմեն Պողոսյանին՝ 3 տարվա, Կարեն Քոչարյանին՝ 3 տարվա, Անդրանիկ Քոչարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարվա, Ժորա Զաքարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով:

Հիշեցնենք, որ Ժորա Զաքարյանին, Դավիթ Հարությունյանին, Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով մեղադրվում են 7 ամբաստանյալ, որոնցից  Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի նկատմամբ, որպես  խափանման միջոց ընտրվել է կալանքը,  իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: