Դատավոր Մնացականյանն ընդդեմ Հայաստանի․ ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է գործը

Դիմումատուն 1956 թ թվականին ծնված, Հայաստանի քաղաքացի Սամվել Մնացականյանն է, որը այժմ ապրում է Երեւանում: Դիմումատուի դատապաշտպաններն են Ա. Զեյնալյանը եւ Ա. Ղազարյանը:

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի 2011 թվականի մայիսի 30-ին բավարարել էր մեղադրյալ Ալբերտ Խաչատրյանի պաշտպանի միջնորդությունը եւ մինչ այդ իր կողմից որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու որոշումը փոփոխության էր ենթարկել `թույլատրելի համարելով Խաչատրյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը: 2011 թ. Հունիսի 1-ին Վճռաբեկ դատարանի նախագահը դիմել էր Արդարադատության խորհրդի ( «Խորհուրդ») կարգապահական հանձնաժողովին ( «Կոմիտե») որպեսզի Դիմումատուի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի, քանի որ նրա, 2011 թվականի մայիսի 30-ի որոշումը անհիմն է:

2011 թ. Հուլիսի 11-ին ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել դատավորի գործառույթները դադարեցնելու մասին:

Դիմումատուն բողոքում է, հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի,

  1. 6-րդ հոդվածի առաջին կետը (Արդար դատաքննության իրավունք)` իր` որպես դատավորի, լիազորությունների դադարեցման հանգամանքը դատական ​​կարգով վիճարկելու հնարավորության բացակայության հիմքով:
  2. 10-րդ հոդվածը (Արտահայտվելու ազատություն), նշելով, որ իր, որպես դատավորի լիազորությունները դադարեցվել են 2011 թվականի մայիսի 30-ին կայացված դատական ​​ակտում արտահայտած իրավական կարծիքի համար:
  3. 14-րդ հոդվածը (Խտրականության արգելում), հաշվի առնելով 14-րդ, 10-րդ հոդվածների եւ 12-րդ արձանագրության 1-ին հոդվածը Դիմումատուն պնդում է, որ իր, որպես դատավորի լիազորությունները դադարեցվել են, քանի որ դատական ​​ակտում արտահայտած իր իրավական կարծիքի համար ենթարկվել է խտրականության, այն դեպքում, երբ մյուս դատավորները, որոնք նման կարծիք են արտահայտել դատական ​​ակտը պատճառաբանելիս, չեն ենթարկվել կարգապահական պատասխանատվության:

ԿՈՂՄԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՀԱՐՑԵՐ

1. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելի է Դիմումատուին, որպես դատավորի լիազորությունները դադարեցնելու վեճի նկատմամբ (տես, Վիլհո Էսկելինեն եւ ուրիշներն ընդդեմ Ֆինլանդիայի (GC), թիվ 63235/00, § 62, ՄԻԵԴ-2007- II): եթե այդպես է, անհրաժեշտ է պարզաբանել, արդյոք Դիմումատուն ունեցել է հնարավորություն դատարանում բողոքարկելու իր լիազորությունների դադարեցումը: Մասնավորապես, Արդարադատության խորհուրդն արդյոք համարվում է «դատարան» Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով: եթե ոչ, ապա արդյոք Դիմումատուի, որպես դատավորի լիազորությունների դադարեցման հանգամանքը դատ կան կարգով վիճարկելու հնարավորության սահմանափակումը համապատասխանում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին:

2. Արդյոք այս գործով կիրառելի է Կոնվենցիայի 10-րդ հոդվածը: Եթե այո, արդյոք Դիմումատուի, դատավորի լիազորությունները դադարեցնելը խախտում է այս հոդվածով նախատեսված Դիմումատուի արտահայտվելու ազատության իրավունքը:

4. Արդյոք Դիմումատուի, դատավորի լիազորությունների դադարեցումը, Կոնվենցաիայի 14-րդ, 10-րդ հոդվածների եւ 12-րդ արձանագրության 1-ին հոդվածի համաձայն, հանդիսանում է խտրականության արգելքի խախտում: