Դատական գործընթացը մտավ միջնորդությունների փուլ. «Սասնա ծռեր»-ի 18 անդամների գործ

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվեց  «Սասնա ծռեր»-ի 18 անդամների գործով դատավարությունը՝ կրկին առանց ամբաստանյալների:  

Այսօրվա նիստի ժամանակ կարգադրիչները փաստաբան Մուշեղ Շուշանյանից  պահանջեցին բացել պայուսակը քաննի որ մետաղորսիչ սարքը ազդանշան է արձակում, սակայն փաստաբանը հրաժարվեց բացել այն:  

Փաստաբան  Նինա Կարապետյանցը և ամբաստայնալ Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանը ևս նույն իրավիճակում հայտվեցին, հրաժարվեցին բացել իրենց պայուսակները:

Դատավորը, մի քանի դատական ընդմիջումներ հայատարարելով, պարբերաբար դատական սանկցիաներ կիրառեց պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Մուշեղ Շուշանյանի նկատմամբ՝ զգուշացում և համապատասխան գրությունն ուղարկեց Փաստաբանների պալատ:   

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց պաշտպանների միջնորդությունը բավարարել՝ Տիգրան Սարգսյանի, Արթուր Մելքոնյանի, Հովհաննես Հարությունյանի, Արամ Մանուկյանի, Վարդգես Գևորգյանի, Մանվել Աթոյանի, Թորոս Թորոսյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Հովհաննես Վարդանյանի նկատմամբ հարազատների հետ տեսակցությունների և զանգերի արգելքը վերացնել:

Դատական գործընթացը մտավ միջնորդությունների փուլ, որտեղ, ըստ Արտուշ Գաբրիելյանի, բոլոր պաշտպանների ներկայությունը պարտադիր է, ուստի այսօրվա դատական նիստը հետաձգվեց, որպեսզի մյուս դատական նիստին պաշտպանների ներկայությունն ապահովվի:  

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի