Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ: Հ3-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է նա:

Նշենք, որ այս կառույցի գործունեության նպատակն է ապահովել ՀՀ վարչապետին ՀՀ Սահմանադրությամբ,  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը: