Գորիս-Կապան ավտոճանապարհը բաց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Գորիս-Կապան ավտոճանապարհը բաց է:
Ամբողջ գիշերվա ընթացքում «Ոսմար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների կատարած մաքրման հսկայածավալ աշխատանքի արդյունքում փլուզման հետևանքները վերացվել են, ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն