Գլխավոր դատախազը ԱԺ-ում Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու միջնորդություն ներկայացրեց

Այսօր ժամը 11:00-ին գումարվել է Ազգային ժողով արթահերթ նիստ, որի ժամանակ քննարկվելու է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորի անձեռնամխելիությունից զրկելու հարցը: 

Նշենք, որ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ևս պետք է ներկայացվեր ԱԺ դահլիճ, սակայն, երեկ նա նամակ էր գրել  ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և խնդրել էր առանց իր ներկայության կողմ քվեարկել իրեն անձեռնմխելիությունից զրկելուն, որպեսզի արդար դատաքննություն կայանա ու ինքը կարողանա վերականգնել իր բարի անունը:

Ազգային ժողովում, այս պահին քննարկվում է Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու  և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրը:

Արթուր Դավթյանը հայտնեց, որ Մանվել Գրիգորյանի տանն ու նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել են մեծաթիվ զենքեր, ռազմամթերք ու թանկարժեք մեքենաների հավաքածուներ, ինչպես նաև երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բանակին որպես օգնություն ուղարկված շտապօգնության մեքենա, սնունդ, հագուստ ու այլ իրեր: Ինչպես նաև հայտնաբերվել ենդպրոցականների կողմից բանակի համար հավաքված օգնության տրցակներ՝ զինվորներին ուղղված նամակներով. «Այսպիսով, քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»,- ՀՀ գլխավոր դատախազը:

Դատախազը հայտնեց նաև, որ խուզարկությամբ հայտնաբերվել է նաև 71.760.000 ՀՀ դրամ, 80.000 ԱՄՆ դոլար, 67.350 եվրո, 246.500 ուկրաինական արժույթ:

Դատախազը նաև անդրադարձավ այն փաստին, որ Մանվել Գրիգորյանը փորձել է գործի նախաքննությանը խոչնդոտել, վերջինս ձերբակալվելուց հետո կապ է հաստատել որդու՝Կարեն Գրիգորյանի  հետ և հրահանգել, որ Արմեն Հակոբյանը ներկայանա խուզարկության վայր և հայտարարի, որ հայտնաբերված զենք-զինամթերքն իրենն է, արդյունքում Արմեն Հակոբյանը հայտարարել է, որ հայտնաբերված զենք-զինամթերքը իրեն է պատկանում։

«Միջնորդում եմ համաձայնություն տալ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել,  Գրիգորյանին ներգրավել որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրել, ինչպես նաև խոչհրդարանը Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշում կայացնի»,-Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, ինչի մասին ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն անմիջապես տեղեկացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին:

Հունիսի 17-ին նրա առանձնատանը կատարվել է խուզարկություն և ԱԱԾ աշխատակիցներն այնտեղից հատնաբերել են Ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորներին ուղարկված իրեր, զենք-զինամթերք, տասնյակ ավտոմեքենաներ և կենդանիներ:

Լուսանկարը՝ photolur-ի