Գիշերը ՀՀ-Ադրբեջանական սահմանը խախտելու փորձ է կատարվել. Արծրուն Հովհաննիսյան

Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել՝

«Անցնող գիշեր ՀՀ-Ադրբեջանական սահմանը խախտելու փորձի ժամանակ հայ դիրքապահների կողմից գերեվարվել են վեց օտարերկրյա անձինք: Այլ մանրամասները հաջորդիվ»,- գրել է նա: