Գեդիրն ընդդեմ Ֆրանսիայի

  Գործը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2015 թվականի հուլիսի 16-ին կայացրած արդարացի փոխհատուցման վճռին՝ Դիմումատուի ձերբակալության ժամանակ Ֆրանսիայի ազգային երկաթուղային ընկերության (SNCF) անվտանգության աշխատակիցների և ոստիկանության կողմից Դիմումատուի նկատմամբ կիրառված ենթադրյալ վատ վերաբերմունքի պատճառով։

Դատարանը միաձայն արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում ՝  Դիմումատուին պատճառած վնասի վերաբերյալ, և չի արձանագրել կոնվենցիայի խախտում հետաքննությունը վարելու ժամանակ։ Հաշվի առնելով այն փաստը, որ հետաքննության արդյունքում բացահայտվել են մի շարք հակասական և անհանգստացնող փաստեր, դատարանը եզրակացրել էր,  որ ֆրանսիական իշխանությունները Դիմումատուին պատճառված վնասների վերաբերյալ բավարար և հիմնավորված բացատրություն չեն ներկայացրել, մինչդեռ դրանք առկա են եղել, երբ Դիմումատուն գտնվել է ոստիկանների հսկողության ներքո։

Այսպիսով, հետևյալ հիմքերի առկայությունը դատարանը գտնում է բավարար՝ կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումը արձանագրելու համար։

 

Դիմումատուի  հայցի արդարացի փոխհատուցումը բավարարելու համար Դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 41-րդ հոդվածի խախտում: