Գարեգին Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին: Վարչապետի հետ զրույցից հետո` 31 օր հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ «Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը»: