Բյուրականի մոտ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. առկա են թե կրակի, թե ծխացող օջախներ

Սեպտեմբերի 6-ի, ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ Արագածոտնի մարզում՝ Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են: Տեղում գործում է հրդեհաշիջման շտաբ, որը ղեկավարում է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանը:

Տարածքում առկա են թե կրակի, թե ծխացող օջախներ: Աշխատանքներ են տարվում հրդեհի օջախների մեկուսացման և մարման ուղղությամբ: Մերձակա բնակավայրերին վտանգ չի սպառնում:

Հրդեհաշիջման գործողություններին աջակցում են հարակից Բյուրական, Անտառուտ և Օրգով գյուղերի բազմաթիվ բնակիչներ: Կիրառվում են հրշեջ մեքենաներ, դյուրակիր ջրատարներ և այլ պարզունակ միջոցներ (բահեր, խոնավ լաթեր և այլն):