Բերման են ենթարկել Արարատ Միրզոյանի կնոջը 

«Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արարատ Միրզոյանը  իր ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է, որ Կոմիտասի պողոտան փակելու համար իր կնոջը` Գոհար Աբաջյանին և նրա գործընկերներին բերման են ենթարկել:

Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքյան էջում մանսավորապես գրել է.  «Կոմիտասի պողոտան փակելու համար բերման են ենթարկել կնոջս և նրա գործընկերներին։ Արդար ա, ժողովուրդ։ ))) Կյանքս, դուխով: Արաբկիրի ոստիկանները մի քանի ժամ մնան Գոհարի հետ, վաղը կանցնեն մեր կողմը»:

Լուսանկարը՝ Գոհար Աբաջյանի Ֆեյսբուքյան էջից: