Բերման ենթարկվածները կարող են սահմանված ժամից ավելի պահվել. ոստիկանություն

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ:

Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին: Այս մասին հաղորդում են ոստիկանությունից: