«Բաղրամյան 26-ը կվերադարձվի նախագահի աշխատակազմին». Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտրարեց, որ Բաղրամյան 26-ը կվերադարձվի նախագահին:

ՀՀ արդարադատության նախարար արտակ Զեյնալյանը զեկուցեց, որ նախագծի համաձայն վարաչպետի աշխատակազմի տեղակայման վայր է  սահմանվել Մարշալ Բաղրամյանի պողոտա 26-ը և Հանրապետության հրապարակի Կառավարական տուն 1-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ տարօրինակ իրավիճակ է, երբ վարչապետը 2 շենքում է գտնվում՝ հավելելով, որ այն ինչ ժամանակին քննադատության է արժանացել պետք է իրականություն դառնա:

«Կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից և այդ նստավայրը մենք կվերադարձնենք ՀՀ նախագահին, ինչպես նախկինում եղել է: Այս պահին մենք մի քանի խնդիրներ ունենք լուծելու: Սահմանադրությամբ վարչապետն է պետության ղեկավարը և արարողակարգային որոշակի պարտականություններ կան, որը կապված է շենքային պայմանների հետ: Հնարավորինս կարճ ժամանակում այս հարցը կլուծենք: Վարչապետը կունենա մեկ նստավայր, իսկ Բաղրամյան 26-ը կվերադարձվի նախագահի աշխատակազմին»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը: