Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ 4-րդ նախագահ

Այսօր Ազգային Ժողովը ընտրեց Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ. քվերակությանը ԱԺ 105 պատգամավորներից մասնակցեց 101-ը: ՀՀԿ-ի կողմից  առաջադրած թեկնածու Արմեն Սարգսյանի օգտին քվեարկեց 90 պատգամավոր, իսկ դեմ՝ 10: Նշենք, որ անվավեր համարվեց մեկ քվեաթերթիկ: Այս մասին ԱԺ նիստին ներկայացրեց ԱԺ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: Պատգամավորները քվեարկել էին փակ-գաղտնի ընթացակարգով։

Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր պատգամավորներին քվեարկությանը մասնակցելու համար. «Իմ երկար տարիների գիտելիքը, փորձառությունս և ողջ եռանդս կներդնեմ ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու և լիովին ծառայելու ՀՀ քաղաքացիներին և մեր ողջ ժողովրդին»,-ասաց նորընտիր նախագահը:

Հավելենք, որ Արմեն Սարգսյանը միակ թեկնածուն էր, որին առաջադրել էր իշխող կոալիցիան՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ էր ԱԺ պատգամավորների 1/4-ի ստորագրությունը: «Ծառուկյան» խմբակցությունը ցանկություն չէր հայտնել թեկնածու առաջադրել և նախապես հայտարարել է, որ ՀՀԿ-ի թեկնածուին կողմ է քվեարկելու, իսկ «Ելք» ընդիմադիր դաշինքը չուներ բավարար թվով պատգամավորներ, որպեսզի կարողանակ նախագահի թեկնածու առաջադրելու համար:

Արմեն Սարգսյանը նախագահի լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ից, երբ կավարտվի գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները: