Արմեն Սարգսյանն ընդունել է հայկական գյուղմթերքների արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենին

Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է չինական Syntszyan company “Chen and Agrotechnology Co.LTD” ընկերության ղեկավար Լի Սիենմինին: 

Ընկերությունը մասնագիտացված է գյուղատնտեսության ոլորտում եւ զբաղվում է նաեւ հայկական գյուղմթերքների արտահանմամբ: Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին, եւ ընդգծել, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում:

Ընկերության ղեկավարի հետ քննարկելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ Արմեն  Սարգսյանը քաջալերել է գործունեության ծավալել նաեւ գյուղմթերքների վերամշակման ոլորտում: