Արմավիրի լճերից մեկում հայտնաբերվել է դի

Հունիսի 6-ին, ժամը 19:53-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի Ս. Կ.-ն (ծնված 1961թ.) 2 օր առաջ դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Հարազատները նրա ավտոմեքենան, ձկնորսական նավակը և անձնական իրերը գտել են Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի լճի ափին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ լճում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրասուզակ:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են Ս. Կ.-ի դին և դուրս բերել լճից: