Գլխավոր Այժմ Արթիկում կասեցվել է արտադրամասի գործունեությունը

Արթիկում կասեցվել է արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրած  վերահսկողության արդյունքում Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող և «Արսեն-Գոհար» ՍՊԸ-ին պատկանող ալրային, կրեմային հրուշակեղենի և մսային կիսապատրաստվածքների արտադրամասում հայտնաբերել է մի շարք անհամապատասխանություններ, մասնավորապես՝ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային նեկայացվող պահանջների խախտումներով:  Պարզվել է նաև, որ բացակայել է արտադրվող հրուշակեղենի համար անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթը՝ համապատասխանության հայտարարագիրը (EAC):

Ծառայությունը կասեցրել է «Արսեն-Գոհար» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի  գործունեությունը՝ մինչև հայտանբերված խախտումները վերացնելը: Տրվել են դրանք շտկելու վերաբերյալ հանձնարարականներ: