Արա Գաբրիելյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արա Գաբրիելյանին ազատել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝իր դիմումի համաձայն»։