Արարատ Միրզոյանը հանդիպել է Ամուլսարի ճակատագրով մտահոգ Ջերմուկի բնակիչների հետ

Հունիսի 5-ի երեկոյան ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ամուլսարի ճակատագրով մտահոգ Ջերմուկի բնակիչների, «Ամուլսարն առանց հանքի» և ՀԲՃ ներկայացուցիչների հետ:Այս մասին տեղեկանում են  փոխնախաարի ֆեյսբուքյան էջից: Փոխնախարարը մասնավորապես գրել է.

«Երեկ ուշ երեկոյան հանդիպում ունեցա Ամուլսարի ճակատագրով մտահոգ Ջերմուկի բնակիչների, «Ամուլսարն առանց հանքի» և ՀԲՃ ներկայացուցիչների հետ։ Քննարկման մասնակցիները ներկայացրեցին հանքի շահագործման շուրջ իրենց մտահոգությունները։

Վերահաստատեցի, որ բարձրացված հարցը մեր առաջնային ուշադրության կենտրոնում է, և մենք ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս կարճ ժամկետներում կազմավորվի խնդիրը խորությամբ հետազոտելու հանձնառություն ունեցող մի խումբ, որը կընդգրկի շահագրգիռ բոլոր կողմերին»: