Ավտովթար Նորագավիթում՝ կա զոհ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 03:58-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է նախկին ՃՈ հենակետի պատին, կան տուժածներ և զոհ. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի 35 MT 464 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին, ինչի հետևանքով ուղևորը՝ 1996 թ. ծնված Մ.-ն մահացել է, իսկ վարորդը՝ 1996 թ. ծնված Հ. Գ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: