Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. վարորդը տեղում մահացել է

Մարտի 6-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին՝ դեպի Հրազդան ընթանալիս «Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենա է գլորվել ձորը:
Վարորդը` 1978 թ. ծնված Մակաբե Մանուկյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: