Ավտովթար Երևան-Իջևան ճանապարհին. 37-ամյա վարորդը տեղում մահացել է

Հոկտեմբերի 18-ին, ժամը 1.10-ին, 1980 թ. ծնված Արսեն Բալայանը, վարելով «Մերսեդես C-280» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հյուրանոցային համալիրի երկաթյա պատնեշին. վարորդը մահացած տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: Այս մասին հաղորդում են ՀՀ Ոստիկանությունից: