Ավտովթար Ագաթանգեղոսի փողոցում. վարորդը հիվանդանոցում մահացել է

Հոկտեմբերի 29-ին, ժամը 2.00-ին, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 հասցեի մոտ բախվել է բետոնե պատնեշի և կողաշրջվել: 

Վարորդը՝ 1983 թ. ծնված Նարեկ Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, ժամը 4.00-ին մահացել է:

Կատարվում է քննություն: