Ավտոերթ Երևանում՝ քաղաքացիները պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը

Քիչ առաջ բազմաթիվ քաղաքացիներ ավտոերթ իրականացրին Երևանի փողոցներով՝ պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Ավտոերթը մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի մոտից: 

Քաղաքացիները պահանջում են, որպեսզի ավագանու բոլոր խմբակցությունները հրաժարական տան և ավագանու նոր ընտրություններ անցկացվեն:

Նշենք, որ արդեն մի քանի օր է ինչ քաղաքացիները իրականացնում են նմանատիպ ակցիաներ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին Երևանի Քաղաքապետարանի մուտքի դիմաց: