Ավարտվել է իրավաբանների վերապատրաստման դասընթացի առաջին փուլը

«Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակում ավարտին  մոտեցավ իրավագիտության ոլորտում նորարարություն հանդիսացող` իրավաբանների վերապատրաստման դասընթացների (MASTER CLASS) առաջին փուլը: Ծրագրի իրականացման ողջ ընթացքում, ինչպես մասնակիցները, այնպես էլ վերջիններիս վերապատրաստումն իրականացնող, դասավանդվող ոլորտներում հայաստանյան առաջատար մասնագետները հնարավորություն ունեցան փոխանակվելու նոր գաղափարներով, ազատորեն արտահայտելու իրենց կարծիքն ու դիրքորոշումները:

Դասընթացների ընդհանուր տևողությունը  մեկ ամիս էր, որի ընթացում մասնակիցները հնարավորություն ստացան առավել խորքային գիտելիքներ ձեռք բերել այնպիսի արդիական ոլորտներում, ինչպիսիք են վարչարարությունը, ֆինանսական իրավունքն ու հարկային իրավահարաբերությունները: Վերապատրաստման ողջ ընթացքում ունկնդիրներնն ազատ էին իրենց կարծիքների ու դիրքորոշումների մեջ, իսկ դասավանդողները՝ հնարավորինս անկեղծ ու բաց քննարկման համար:ELL-course 1

Հարկ ենք համարում նշել, որ նման նախաձեռնությունը հայաստանյան իրավաբանական և կրթական շուկայում միակն է իր տեսակի մեջ և հնարավորություն է ընձեռում ամբողջացնելու իրավակիրառ պրակտիկան ու միասնականացնելու իրավական ակտերի մեկնաբանման հիմնական ուղղությունները: Այս ծրագրի շրջանակներում ավելի քան 30 պրակտիկ իրավագետ հնարավորություն ստացավ հասնելու ավելիին իր մասնագիտական գործունեության մեջ` համապատասխան ոլորտի խորքային ու առաջնահերթ գիտելիքների ու հմտությունների ծանոթանալու միջոցով:

Ծրագրի կազմակերպիչ հանդիսացող «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ իրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Տարոն Սիմոնյանը հույս և համոզվածություն հայտնեց, որ, հաշվի առնելով մեր գործընկերների հետաքրքվածության բարձր աստիճանը, ծրագիրը լինելու է շարունակական և հնարավորություն է ընձեռելու իրավական շուկայի առավել լայն զանգվածին ստանալու առաջնային ու առաջին դեմքից եկթղ տեղեկատվություն ու գիտելիքներ: Հիմք ընդունելով այն հանգամանքը որ ծրագրի մասնակցում էին բարձր կարգի իրավաբաններ հանրապետության ողջ տարածքից` պարտավորվածությունը բարձր որակի և առաջնակարգ մասնագետների կողմից տրամադրվող գիտելիքների ապահովման ավելի է խորանում: Բարեբախտաբար նման պարտավորությունների ստանձնման համար ներկայումս Ընկերությունն ունի բավարար ռեսուրսներ և պատրաստակամություն:

Ծրագրի ղեկավար, «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿՈՒԹՅՈՒՆՈՒՆ» ՍՊԸ իրավաբան Նարինե Բաբայանը շնորհակալություն հայտնեց ծրագրին մասնակցած դասախոսներին, մասնավորապես ՀՀ արդարադատության նախարարության համակարգի իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալայանին, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի իրավաբան Արարատ Անտոյանին և ՀՀ գլխավոր դատախազության դատախազ` հակակոռուպցիոն բաժնի աշխատակից, Արդարադատության ակադեմիայի ունկընդիր Արսեն Նիկողոսյանին ցուցաբերած մասնագիտական ու դասավանդողի բարձր որակների, պատրաստակամության և ժամանակի համար, իսկ ունկնդիրներին` հետաքրքրվածության և պարտաճանաչության համար: Միաժամանակ ունկնդիրները ցանկություն հայտնեցին մասնակցելու Ընկերության կողմից կազմակերպվող հետագա դասընթացներին, ինչպես նաև հայտնեցին իրենց մասնագիտական նախասիրությունների և հետաքրքրությունների մասին, որով էլ հեշտացրին` հետագայում վերապատրաստման դասընթացներն առավել բազմակողմանի և պահանջարկ վայելող դարձնելու գործընթացի կազմակերպումը:

Հայտնում ենք նաև, որ «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակը շարունակում է վերապատրաստման դասընթացներն ու հայտարարում է դրանց երկրորդ փուլի սկիզբը: Դասընթացների այս փուլում ևս հանրապետության լավագույն մասնագետները, որոնք իրենց ոլորտում հասել են լավագույն հաջողությունների և իրենց հերթին վերապատրաստվել ու կրթություն են ստացել արտերկրի առաջատար ուսումնական հաստատություններում իրենց հարուստ փորձն ու խորքային գիտելիքները կփոխանցեն դասընթացների մասնակիցներին:

Հայտարարագրման վերջնաժամկետ է հանդիսանում սույն թվականի ապրիլի 30-ը: Հնարավոր է դիմել անհատապես և կորպորատիվ փաթեթով մասնակցության համար: Դիմումի ձևերը ներբեռնելուց և լրացնելուց հետո այն կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով կամ կարող եք գրանցվել զանգահարելով 010 58-38-04, 010 58-78-04 հեռախոսահամարներով: Ընկերության աշխատակիցները պատրաստ են պատասխանել Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին, ինչպես նաև աջակցել գրանցման գործընթացում: Վերապատրաստման դասընթացների վերաբերյալ առավել մանրամասն կարող եք տեղեկանալ այստեղ։