Ավարտվել է Գորիսի նախկին քաղաքապետի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Investigative Committee of RAՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գորիսի նախկին քաղաքապետ Ն.Ոսկանյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ն.Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ յոթ դրվագով, և ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նրա մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2014թ. դեկտեմբերի 13-ին ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, օգտագործելու նպատակով պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար 7 անձի նկատմամբ 2014թ. դեկտեմբերի 11-ին որոշում է կայացվել՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին