Առաջարկվում է պարզեցնել պետական գույքի օտարման ընթացակարգը

Քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:

Համաձայն որի առաջարկվում է պարզեցնել պետական գույքի օտարման ընթացակարգերը և նվազեցնել վարչարարությունը, սահմանելով պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված օտարման ենթակա գույքի վերաբերյալ սկզբունքերը և պայմանները, ինչպես նաև ապահովել վարչարարության կրճատումը:

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:

Նախագծի ընդունման արդյունքում կպարզեցվի օտարման գործընթացը՝ նվազագույն վարչարարության ապահովմամբ, ինչպես նաև օտարման գործընթացի պահանջների արդիականացում:

 Նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ e-draft.am կայքում: