Ապօրինի կերպով իրացրել, օգտագործել և իր մոտ է պահել ափիոն տեսակի թմրամիջոց

Կարեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասով, 271 հոդվածի 1-ին մասով և 235 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով:

Վերջինս  մեղադրվել է այն բանի համար, որ առանց  բժշկի թույլտվության օգտագործել է ափիոն տեսակի թմրամիջոց, ձեռք է բերել և կրել գործարանային արտադրության ռազմամթերք հանդիսացող ձայնագազային ատրճանակը և 9 մմ տրամաչափի թվով 7 փամփուշտը:

Կալանքի տակ է  եղել 2007թ. դեկտեմբերի 4-ից: Գործը քննվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:

Քրեական գործի դատաքննությամբ պարզվեցվել է, որ ամբաստանյալ Կարեն Վարդանյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել գործարանային արտադրության հրազեն հանդիսացող ԻԺ-79-8 մոդելի առանց համարի  ձայնագազային ատրճանակից մարտականի վերափոխած ատրճանակ, ինչպես նաև կրել է գործարանային արտադրության, քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող որսորդական դանակ: Վերոնշյալ իրերը նրա մոտից հայտնաբերվել է 2007 թվականի դեկտեմբերի 2-ի ոստիկանության կենտրոնականի բաժնում անձնական զննությամբ: Բացի այդ, ամբաստանյալը առանց իրացնելու նպատակի, ապօրինի կերպով  ձեռք է բերել և իր մոտ պահել խոշոր չափի հասնող 0.42 գրամ ընդհանուր քաշով ափիոն տեսակի թմրամիջոց: Հավելենք նաև, որ վերջինս նորից առանց բժշկի թույլտվության գործածել է կանեփ հումքից պատրաստված թմրամիջոց:

Ըստ մեղսագրվող հանցանքի էության՝ ամբաստանյալ Կարեն Վարդանյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և դատարանում օգտվելով դատավարական իր իրավունքից՝ հրաժարվել է ցուցմունք տալուց՝ պնդելով նախաքննական ցուցմունքները:

Դատարանում հարց ու պատասխանի ժամանակ ամբաստանյալը զղջացել է կատարածի համար և խնդրել է դատավորից մեղմ պատիժ նշանակել իր նկատմամբ:

Գործով վկա, Ոստիկանությաn Կենտրոնականի բաժնին կից պահպանության բաժնի դասակի հրամանատար՝ Վադիմ Հայրապետյանը նախաքննական ցուցմունքում նշել է, որ ծառայություն իրականացնելու ընթացքում, ծառայակիցների հետ Երևան քաղաքի Մ. Խորենացու 35 շենքի մոտ, նկատել է կասկածելի վարքագծով քաղաքացուն և մոտեցել՝ պահանջելով անձը հաստատող փաստաթուղթ: Փաստաթուղթ չունենալու պատճառով վերջինիս իր ծառայակից ընկերների հետ բերման են ենթարկել բաժին, որտեղ Կարեն Վարդանյանի անձնական զննությամբ հայտնաբվել է «Մակարով» տեսակի ատրճանակ,  2 դանակ,  3 չօգտագործված ներարկիչ և 2 պոլիէթիլենով փաթեթավորված բամբակյա խծուծներ՝ ներծծված շագանակագույն նյութով՝ նմանվող «ափիոն» տեսակի թմրանյութ:

Գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները` դատարանը հաստատված համարեց, որ ամբաստանյալն առանց բժշկի թույլտվության գործածել է ափիոնի խմբի և կանեփի հումքից պատրաստված թմրամիջոց, այսինքն, կատարել է հանցանք:

Դատարանը ամբաստանյալ Կարեն Վարդանյանին ճանաչել է մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 271 հոդվածի 1-ին մասով, 268 հոդվածի 2-րդ մասով, 235 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և վերջինիս դատապարտել` ՀՀ քրեական օրենսգրքի 271 հոդվածի 1-ին մասով` տուգանքի 100.000 ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով` ազատազրկման 9 ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով` կալանքի 2 ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգքրի 268 հոդվածի 2-րդ մասով` ազատազրկման մեկ  տարի ժամկետով:

Ծանուցում: Տեղեկությունը վերցրված է Դատական տեղեկատվական համակարգից(Datalex.am), անունները փոփոխված են: