Աշխատանքի տեղավորելու պատրվակով գումար հափշտակողին հայտնաբերեցին

kalanqԴեկտեմբերի 12-ին Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է 1981 թ. ծնված Վիգեն Ա.-ի դիմումը` 2014 թ. հուլիսին աշխատանքի տեղավորելու պատրվակով ոմն Վազգենի կողմից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու միջոցով իրենից 500 դոլար հափշտակելու մասին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վազգենը 1970 թ. ծնված Վազգեն Մ.-ն է, որը դեկտեմբերի 15-ին, ժամը 13.00-ին, ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: 

ՀՀ ոստիկանություն