Աշխատանք՝ Legalinfo.am իրավական տեղեկատվական կայքում

Legalinfo.am  լրատվական կայքը հրավիրում է լրագրողների՝ աշխատանքի և պրակտիկայի:

Պարտականություններ`

  • Տեքստային նյութերի պատրաստում
  • Վերլուծական և հետաքննական նյութերի պատրաստում,
  • Դատական նիստերի լուսաբանում
  • Դատաիրավական ոլորտի միջոցառումների լուսաբանում
  • Հարցազրույցների պատրաստում
  • Մասնագիտական այլ հանձնարարությունների :

Պահանջները`

  • Լրագրողի աշխատանքային փորձ
  • Վերլուծելու կարողություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Թիմում աշխատելու կարողություններ
  • Դատաիրավական ոլորտում խորանալու և մասնագիտական հմտությունները ձեռք բերելու ջանասիրություն։

Լրագրողներին կտրամադրվի իրավաբանների կողմից խորհրդատվություն՝ իրավաբանական տերմինների և ձևակերպումների անսխալ կիրառման նպատակով։

Դիմողները ներկայացնեն ինքնակենսագրություն (CV) և հետաքրքրության նամակ [email protected] էլ․- հասցեին՝ որպես թեմա նշելով  «Լրագրողի աշխատանք»։ Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 14-ը։