Այրվել է երկհարկանի տան տանիքը, 2 ննջասենյակները և միջանցքը. նոր մանրամասներ Վահան գյուղում տեղի ունեցած հրդեհից

Սեպտեմբերի 4-ին, ժամը 09:04-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում այրվում է երկհարկանի տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վահան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում այրվում է տան տանիքը և երկրորդ հարկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:50-ին, մարվել՝ 11:45-ին:

Այրվել է երկհարկանի տան տանիքը (մոտ 70 քմ), երկրորդ հարկի 2 ննջասենյակ (մոտ 20 քմ) և միջանցքը (մոտ 10 քմ):