ԱՄՆ-ի և Ինդոնեզիայի առևտրային վեճը կլուծի Առևտրի համաշխարհային կազմակերպությունը

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ինդոնեզիան չի կատարել 2017 թվականի նոյեմբերի 22-ին իր հետ կնքված և Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համաձայնեցված համաձայնագրերը` մի շարք ապրանքների ներմուծման վերաբերյալ։ Մասնավորապես՝ ԱՄՆ-ն բողոքել է համաձայնագրերում այգեգործական արտադրանքի և անասնաբուծական մթերքների ներմուծման մասին դրույթները խախտելու մասին։ 

Ընթացիկ տարվա օգոստոսի 2-ին ԱՄՆ-ն բողոք է ներկայացրել Ինդոնեզիայի դեմ՝ կնքված համաձայնագրերի 18 կետերը խախտելու մեղադրանքով։ Այնուհետև, ԱՄՆ-ն հայց է ներկայացրել ԱՀԿ՝ Ինդոնեզիայի հետ ապրանքների ներմուծման և արտահանման վերաբերյալ կնքված համաձայնագրերը վերանայելու և երկու երկրների միջև նոր պարտականություններ սահմանելու պահանջով։ Այսկերպ, ԱՄՆ-ն փորձում է ԱՀԿ-ի շրջանակներում գործող վեճերի կարգավորման մարմնի միջոցով լուծել իր և Ինդոնեզիայի միջև ծագած առևտրային վեճը։

Այսպիսով, Ինդոնեզիան պարտավոր է ԱՀԿ-ում բացատրություն տալ ՝ ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրերի դրույթները խախտելու վերաբերյալ՝ նախքան ԱՀԿ վերաքննիչ մարմնի կողմից վերջնական որոշում կայացնելը։

Ավելի վաղ, ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է պատասխան պաժամիջոցներ սահմանել Ինդոնեզիայի նկատմամբ, եթե վերջինս չկատարի համաձայնագրերով նախատեսված իր պարտականությունները։