«ԱՄՆ-ի պատժամիջոցները ՌԴ-ի դեմ օրինական հիմքեր չունեն»

«Պետք է հասկանալ, որ ցանկացած քննարկում այս հարցի շուրջ բախվում է այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ հակասում են միջազգային իրավունքին և գործնականում ոչնչով հիմնավորված չեն»,- ասել է Տոպորնինը։

Սա փաստում է, որ դրանք միակողմանի են և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տարրեր են, հետևաբար, այս հարցի շուրջ բոլոր բանակցությունները ոչինչ չեն երաշխավորում: Սա նույնիսկ Իրանի հետ «միջուկային գործարքի» վերաբերյալ համաձայնություն չէ, որը պաշտոնապես ՄԱԿ-ի դրոշմակնիքի տակ էր, ինչը չխանգարեց Միացյալ Նահանգներին իր քաղաքական վարչակազմի փոփոխման հետ արագ դրանից հրաժարվելուն:

«Պատժամիջոցներ կիրառելու միակ իրավական մեխանիզմը առաջադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ինստիտուտը, ընդորում մնացած այլ միջոցները միակողմանի են և հանդիսանում են որոշ ազգային պետությունների քաղաքական միջոցներ», – եզրափակում է Տոպոնինը։

Այս առումով, ԱՄՆ-ի հետ՝ իրենց  ազգային պատժամիջոցների վերաբերյալ որևէ բանակցությունների համար պարզապես բանակցային հիմք չկա, քանի որ ամերիկացի գործընկերների բոլոր գործողություններն ամբողջովին և կտրականապես հակասում են միջազգային իրավունքին։

Հիմնական խնդիրն այն է, որ ամերիկացիները այդ արգելքները պարտադրում են  ոչ միայն ազգային ընկերությունների դեմ, այլև ցանկացած գործընկեր ընկերությունների, այդ թվում և եվրոպական առևտրային կազմակերպությունների դեմ: Սա գլխավոր խնդիրն է, քանի որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունը մոտ 30 միլիարդ դոլար է:

«Համապատասխանաբար մենք գործ ունենք համընդհանուր քաղաքականության հետ, որը  չունի  որևէ իրավական հիմքի և ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված անմիջական խտրական գործողությունների բնույթ է կրում»,- ամփոփում է Տորնոնինը:

Ռուս քաղաքագետները պնդում են, որ սա ԱՄՆ-ի ստանդարտ վարքագիծն այն երկրների նկատմամբ, որոնք անհամատեղելի են Վաշինգտոնի հետ, և նման քաղաքականությունը չի հիմնված որևէ միջազգային նորմերի վրա: