ԱՄՀ փորձագետների խումբը կայցելի Ուկրաինա

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 6-ից մինչև 19-ը ԱՄՀ փորձագետների խումբը կայցելի Ուկրաինա։

ԱՄՀ փորձագետների խումբը պատրաստվում է Ուկրաինայում ստուգումներ իրականացնել, քննարկել վերջին շրջանում երկրի տնտեսական զարգացումները և Ուկրաինայի վարած տնտեսական քաղաքականությունը: Փորձագետները նաև բանակցություններ կվարեն՝ ԱՄՀ-ի կողմից Ուկրաինային հերթական վարկ հատկացնելու հարցի շուրջ։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարին Արժույթի միջազգային հիմնադրամը երկու պահանջ է ներկայացրել Ուկրաինային՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և հերթական վարկ հատկացնելու համար։ Ուկրաինան կարող է վարկ ստանալ միայն Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման մասին օրինագիծ ընդունելու և գազի գները իջեցնելու վերաբերյալ իր տված խոստումները կատարելու պայմանով։ Ուկրաինան արդեն սկսել է ԱՄՀ-ի ներկայացրած պահանջները կատարելու գործընթացը և ստուգումներին մասնակցելու համար հրավիրել է ԱՄՀ պատվիրակությանը։ Ավելի վաղ, ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը հայտարարել է, որ նախքան վարկի տրամադրումը Արժույթի միջազգային հիմնադրամը պետք է վերահսկողություն իրականացնի հակակոռուպցիոն դատարանի ստեղծման և գազի գները իջեցնելու ուղղությամբ Ուկրաինայի իրականացրած գործողությունների վրա: