Ալեն Սիմոնյանը դիմել է Արա Բաբլոյանին իր լիազորությունները որպես պատգամավոր դադարեցնելու համար

Երեկ ԱԺ նիստից հետո պատգամավոր Ալեն Սիմոնյանը դիմում է ներկայացրել ԱԺ ղեկավարությանն իր լիազորությունները որպես պատգամավոր դադարեցնելու մասին:

«Այս քայլը ես կատարել է հանուն Երևանի, հանուն ազատ Հայաստանի և դուխով եմ արել՝ վստահ եղեք»,- ասել է նա:

Նշենք, որ այսօր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել Ալեն Սիմոնյանի հրաժարականի վերաբերյալ: Հայտարարությունում ասվում է՝

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է հայտարարության մեջ

Դիմում եմ ներկայացրել ԱԺ նախագահ Ա.Բաբլոյանին

Gepostet von Alen Simonyan am Dienstag, 22. Mai 2018