ԱԺ-ն առաջին ընթերցմանբ ընդունել է մի քանի օրենքներ

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 9-ին շարունակել է նախօրեին մեկնարկած արտահերթ նիստի աշխատանքը և առաջին ընթերցմամբ ընդունել քննարկված «Հանրային խորհրդի մասին», «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին», «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքների նախագծերը եւ «Ներման մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրանց կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթները: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» եւ դրան կից օրենքների նախագծերի փաթեթը: